Հաջորդ սերնդի ամենագնաց Mitsubishi Pajero-ն կմնա առանց շրջանակային կոնստրուկցիայի եւ կստանա հիբրիդային շարժիչ։ Մոդելը կհայտնվի 2021-ի վերջում կամ 2022-ի սկզբում, հաղորդում է Autonews պարբերականը։ 

Ավտոմեքենան կստեղծվի 2015 թվականին ներկայացված GC-PHEV կոնցեպտ-քարի մոտիվներով։ Այն կհամալրվի 3 լիտրանոց կոմպրեսորային V6 շաժիչի բազայի վրա ստեղծված բենզոէլեկտրական շարժիչով, որը կգործի էլեկտաշարժիչի եւ 8 աստիճանով «ավտոմատի» հետ միասին։ Ագրեգատների գումարային հզորություրնը կկազմի 340 ձիաուժ, իսկ բացառապես էլեկտրական շարժիչով երթեւեկելու հնարավորությունը՝ 40 կմ։

Ընդ որում, ենթադրվում է, որ հաջորդ սերնդի սերիական Pajero-ն կունենա Outlander-ի հիբրիդային մոդիֆիկացիայի շարժիչից։ Խոսքը 2,4 լիտրանոց մթնոլորտային 128 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչի մասին է, որն աշխատում է 2 էլեկտրական շարժիչներով։