Բրուքլինցի լուսանկարչի պատմությունը, որը սկսել է սիրահետել գեղեցիկ անծանոթուհուն կորոնավիրուսի պատճառով հարկադրված ինքնամեկուսացման ժամանակ գրավել է սոցցանցերի օգտատերերի սրտերը, հաղորդում է FoxNews-ը։

Անցած շաբաթ Ջերեմի Քոենը կիսվել է պոտենցիալ սիրավեպի մասին լուրով TikTok-ում, Twitter-ում եւ Instagram-ում տեսանյութի հետ մեկտեղ, որում նա պատմել է, որ առաջին անգամ տեսել է կնոջն իր բնակարանի պատուհանից, երբ վերջինս պարում էր դիմացի տան տանիքին։ Քանի որ տղամարդը գտնվում էր կորոնավիրուսի հետեւանքով ինքնամեկուսացման պայմաններում, որոշել էր անօդաչու սարք ուղարկել, որին ամրացված էր նրա հեռախոսահամարը։ Նրա խոսքով՝ կինը հաղորդագրություն էր գրել կարճ ժամանակ անց։

Նրանք անցկացրել են առաջին հանդիպումը՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Տղամարդը կազմակերպել էր ընթրիք իր պատշգամբում, իսկ կինը՝ կտուրին։ Ընթրիքը լավ էր անցել, եւ Քոենը որոշել էր «հարաբերությունները շարունակել նոր մակարդակում», այսինքն՝ հանդիպել անձամբ։ Այդ նպատակով նա որոշել էր օգտագործել պլատսիկից հսկայական  փուչիկ։

Մարտի 27-ին հրապարակված գրառման մեջ Քոենը կիսվել էր տեսանյութով այն մասին, թե ինչպես էր դուրս եկել իր բնակարանից, մտել պլաստիկից փուչիկի մեջ, փչել այն եւ ուղեւորվել Թորիի հետ հանդիպման։ Նրանք զբոսնել են տան մերձակայքում եւ լուսանկարվել տեղի ոստիկանների հետ։