Ի զարգացումն ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն շարունակել են աշխարհում կորնավիրուսի հետ կապված իրավիճակի շուրջ մտքերի փոխանակումը։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցում հաստատվել է մարտի 26-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով G20-ի գագաթաժողովի որոշումների իրականացմանը նպաստելու մտադրությունը։

Շոշափվել են միջազգային օրակարգի այլ արդիական հարցեր, այդ թվում՝ ռազմավարական կայունության եւ սիրիական կարգավորման ոլորտում իրավիճակը, ինչպես նաեւ՝ երկկողմ հարաբերությունների որոշ խնդիրներ։