Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ինքնամեկուսացման մասին եւ հայտնել, որ «իր հենդեպ կարանտին է սահմանել», որպեսզի «անձնական օրինակ» ցույց տա իսրայելցիներին։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա օգնականներից մեկը վարակվել է SARS-CoV-2 վիրուսով, հայտնում է «Իններորդ ալիքը»։

Գտնվելով ինքնամեկուսացման մեջ՝ կառավարության ղեկավարը տեսակապի միջոցով մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ հայտնել է երկրի քաղաքացիների համար կարանտինային միջոցառումների խստացման մասին։ Նրա խոսքերով՝ կառավարությունը առաջիկա ժամերին կհավաքվի, որպեսզի հաստատի նոր կանոնները, որոնք իրենց մեջ ազգակցական կապ չունեցող երկու մարդուց ավելի կազմով հավաքվելու արգելք են ներառում։

Բացի այդ, կարգելվի ցանկացած կրոնական միջոցառումների անցկացումը՝ նույնիսկ բաց երկնքի տակ։ Արգելքի տակ կդրվեն նաեւ կոլեկտիվ աղոթքները։ Բացառություն կարվի միայն հուղարկավորություններին մասնակցելու (մինչեւ 20 մարդ) եւ թլպատման ծեսերի (մինչեւ 10 մարդ՝ բաց տարածքում) համար։

«Դա ճշմարիտ է, որ Իսրայելում մենք գտնվում ենք լավագույն վիճակում, քան աշխարհի երկրների մեծամասնությունը»,- ասել է Նեթանյահուն՝ ընդգծելով, որ իր նպատակը հիվանդության նոր դեպքերի կրճատումն է։

Վարչապետը նշել է, որ երկրում կան «բնակչության հատուկ խմբեր», որոնք չեն պահպանում արտակարգ միջոցառումները, եւ այդ պատճառով նա հրամայել է իրավապահներին ուժեղացնել իրենց ներկայությունը եւ խստացնել պատիժները «մեծ թվով խախտումների» շրջաններում։