Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ, Պարտետատան եւ ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների եւ նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից եւ այլ երկրներից»,-նշել է նա: