Հայաստանի շուրջ 56 քաղաքացի շարունակում է մնալ Թուրքիայում: Այս մասին մարտի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:
Նրա խոսքով` Մայր Աթոռ Էջմիածնի աջակցությամբ պատրաստվում է քաղաքացիների վերադարձը Հայաստան:

Պատասխանելով հարցին այն մասին, որ Ստամբուլում մնացած ՀՀ քաղաքացիները անհանգստացած են իրավիճակի հնարավոր վատթարացմամբ, փոխնախարարը հորդորեց չանհանգստանալ: «Քաղաքացիներին վերադարձնելու համար հարկավոր է գնահատել իրավիճակը: Առանց գրանցելու եւ կոնտակտների անհնար է գնահատել իրավիճակը: Օբյեկտիվ պատճառներով Թուրքիայում դիվանագիտական առաքելություն չկա, ուստի համագործակցությունը կարգավորվում է Մայր Աթոռ Էջմիածնի օգնությամբ»,- ասաց փոխնախարարը: