Հայաստանը որոշակի քանակությամբ քլորաքին է գնել: Այս մասին մարտի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:

Ըստ նրա` արտաքին գործերի նախարարությունը, պարետատան եւ առողջապահության նախարարության հետ համատեղ, համակարգված աշխատանքներ է իրականացնում բժշկական սարքավորումների եւ դեղամիջոցների ձեռքբերման մասով: Հաշվի առնելով տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման հետ կապված դժվարությունները` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները փորձում են հեշտացնել բեռնափոխադրումները: Այս համատեքստում փոխնախարարը նշեց իրանցի, ռուս եւ վրացի գործընկերների հետ համագործակցության բարձր մակարդակը:

«Քննարկվում են փոխադրման խնդիրները: Որոշակի քանակությամբ քլորոքին է ներմուծվել»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ դեղամիջոցի ձեռքբերման հետ կապված խնդիրներ կան: