Ավելի նպատակահարմար կլիներ քաղաքացիներին հորդորել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը եւ ոչ թե տուգանել, քանի որ ներկայիս պայմաններում նման միջոցառումներն ավելի կվատացնեն մարդկանց վիճակը: Այս մասին մարտի 31-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա` խմբակցությունը կողմ է արտակարգ դրությանը, ինչպես նաեւ կարանտինի սահմանմանը, չնայած իշխանությունները սկզբում լուրջ չէին վերաբերվում այս խնդրին:

«Մենք կապ ենք պահպանում ինչպես պարետատան, այնպես էլ քաղաքացիների հետ: Իսկ ընդհանուր առմամբ արտակարգ դրությունը պետք է երկարաձգվի միայն երկրի որոշ մասերում, իսկ կարանտինը ցանկալի է երկարաձգել»,- ասաց նա: