Իտալիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը. երեքշաբթի կեսօրին երկրի ամբողջ տարածքում իջեցվել են ազգային դրոշները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հարցով առաջին տեղում է: Վերջին տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 101 հազար դեպք, ավելի քան 14 հազար մարդ ապաքինվել է, զոհերի թիվը հասնում է 11591-ի: