Տոկոսադրույքների հարցով համաներումումը պետք է սուբսիդավորի պետությունը: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ դա չի հանգեցնի գնաճի, քանի որ ռեզերվների ծավալը կազմում է 2,8 մլրդ դոլար: «Մենք երկու անգամ արտահերթ նիստ ենք անցկացրել, որի ընթաքում առաջարկել ենք առնվազն  3 ամսով վարկային համաներում, սակայն ոչ՝ սառեցում: Ներկայիս ճգնաժամային իրավիճակում մարդիկ հնարավորություն չունեն վճարել վարկերը, դրանց թիվը հասնում է 1 մլն 600 հազարի: Դրանցից 560 հազարը սպառողական վարկերն են»,- նշեց նա:

Պատգամավորը հավելեց, որ հակաճգնաժամային միջոցները պետք է օպերատիվ եւ համապարփակ բնույթ կրեն: