Մարտին Գալստյանի թեկնածությանը ԿԲ-ի նախագահի պաշտոնին՝ «Իմ քայլն» առաջադրել է, քանի որ հաշվի են առնվել նրա մասնագիտական կարողությունները, մասնագիտական փորձը, հաշվի են առնվել այն պատգամավորների կարծիքները, որոնք տնտեսագետ են եւ ոլորտում գործունեություն են ծավալել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Թեկնածուներ ներկայացնելիս մեր մոտեցումը երբեք չի եղել այնպիսի, որ մենք ելակետ են ընդունում այն՝ ինչպիսի ընկերական հարաբերություններ կամ աշխատանքային ինչպիսի փորձառություն է ունեցել քաղաքական թիմերի հետ աշխատելիս. նման բան չի եղել, քավ լիցի։ Թե Կառավարությունում, թե տարբեր գերատեսչություններում կան անձինք, ովքեր նախորդ իշխանության ժամանակ աշխատել են»։

Հարցի՝ արդյոք խմբակցությունում Մհեր Գրիգորյանի թեկնածության հարցը քննարկվե՞լ է, Մակունցն ասաց. «Մամուլում տարբեր անուններ են շրջանառվել։ Կարծում եմ, որ այդտեղ որեւէ զարմանալի բան չկա։ Տարբեր թեկնածուների քննարկումներ եղել են, բայց հանգել ենք այն եզրակացությանը, որ առաջադրում ենք Մարտին Գալստյանին»։