Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դանդաղեցումը կարող է կապված լինել ոչ միայն սոցիալական հեռավորության պահպանման, այլ նաեւ շենքի ներսի մթնոլորտի վիճակի հետ: Այս մասին ասվում է Յելի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, հաղորդում է համալսարանի կայքը:

Մասնավորապես, ցուրտ ձմեռային օդը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը:

Սակայն գարնանը եւ ամռանը խոնավության մակարդակի բարձրացման հետ կապված դրա տարածման ռիսկը նվազում է ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում, օրինակ՝ գրասենյակներում:

«Զարգացած աշխարհում մեր կյանքի 90 տոկոսն անցնում է փակ տարածքներում: Այն, ինչի մասին չի խոսվել, ջերմաստիճանի եւ խոնավության համահարաբերակցությունն է փակ տարածքում եւ օդի մեջ վիրուսի տարածումը»,- ասել է հետազոտության ղեկավար, իմունոբիոլոգ, պրոֆեսոր Ակիկո Իվասակին:      

Գիտնականի խոսքով՝ սեզոնային սուր ռեսպիրատոր հիվանդություններ են գրանցվել դեռ հին հույների կողմից, որոնք գրել են այն մասին, որ հիվանդությունների աճը գրանցվում է ձմռանն ու նվազում գարնանն ու ամռանը:

Իվասակին այդ կապացությամբ խորհուրդ է տվել ձմռանը շենքերի ներսում ակտիվացնել օդի խոնավացուցիչները:

Տաք չոր օդը եւս նվազեցնում է վիրուսի տարածումը: