Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի 32-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Մարտի 27-ին, ժամը 18-ի սահմաններում, քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից կասկածվողին բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, նա Բյուրեղավանում, չշահագործվող արտադրամասի տարածքից մետաղյա տարաներ էր գողացել, իսկ մոտ մեկ ամիս առաջ նույն արտադրամասից հափշտակել էր մետաղյա թիթեղներ: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավված է:

Հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: