Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեռ Լեյենը Հունգարիային նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար արտակարգ միջոցառումները չպետք է խափանեն ժողովրդավարությունը, հայտնում է Reuters-ը։

Նախօրեին հունգարական խորհրդարանը վարչապետ Վիկտոր Օրբանին անսահմանափակ իրավասություններ էր ընձեռել։

«Չափազանց կարեւոր է, որպեսզի արտակարգ միջոցառումները վնաս չպատճառեն մեր հիմնարար սկզբունքներին եւ արժեքներին․․․ Ժողովրդավարությունը չի կարող աշխատել առանց ազատ եւ անկախ զանգվածային լրատվամիջոցների,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը,- Ցանկացած արտակարգ միջոցառումներ անհրաժեշտությամբ եւ համաչափությամբ սահմանափակված պետք է լինեն։ Դրանք չպետք է անսահման տեւեն․․․ կառավարությունները պետք է հետեւեն նրան, որ այդպիսի միջոցառումները պարբերաբար վերահսկվեն»։

Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը կվերլուծի եւ ուշադիր կհետեւի Հունգարիայի նոր օրենքների կատարմանը։