Ես առաջարկում եմ չփակել սահմանները Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ: Այս մասին մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության, դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Արեւմտամետ կուսակցության ղեկավարը կոչ է արել օրինակ վերցնել Եվրամիության երկրներից, որոնք առանձին-առանձին են գնացել մեկուսացման եւ վիրուսի տարածման հետեւանքների դեմ պայքարի ճանապարհով: «Պետք է բացել սահմանները եւ չսահմանափակել տեղաշարժման ազատությունը, իհարկե` պահպանելով սահմանային խիստ վերահսկողությունը: Երկրները շատ սերտորեն կապված են միմյանց հետ, այդ թվում` ընտանիքներով»,- հավելեց Մարուքյանը:

Ըստ նրա` նրանք, ովքեր սոցցանցերում քննադատում են իրեն այս առաջարկի համար, չեն մտնում խնդիրների առջեւ կանգնած մարդկանց դրության մեջ:

Հիշեցնենք, որ նախքան «թավշյա հեղափոխությունը», «Լուսավոր Հայաստանը»` այն ժամանակ դեռ գոյություն ունեցող «Ելք» բլոկի կազմում, կողմ էր հանդես գալիս, որպեսզի Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից: