Բնակչության անվտանգության ապահովման համար մարտի 31-ից ժամը 22:00-ից սկսած Բաքվի մետրոն փակ կլինի: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով նախարարների կաբինետին առընթեր գործող օպերատիվ շտաբը:

Սահմանափակումն ուժի մեջ կլինի մինչեւ 2020 թվականի ապրիլի 20-ը: