Թուրքմենստանի իշխանությունները ամենուր արգելել են «կորոնավիրուս» բառի օգտագործումը, հայտնում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը։

Տեղի լրագրողների տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի մասին չի հիշատակվում պետական ԶԼՄ-ներում կամ բժշկական տեղեկատուներում, որոնք տարածվում են դպրոցներում, հիվանդանոցներում եւ արտադրամասերում։

Մարդիկ, որոնք փողոցներում դիմակներ են կրում կամ խոսում են համավարակի մասին, կարող են ձերբակալվել, հաստատում է «Ռադիո Ազատլիկ»-ի («Ազատություն» ռադիոկայաինի թուրքմենական ստորաբաժանումը) ներկայացուցիչը, հայտնում է «Մեդուզա»-ն։

«Թուրքմենական բառապաշարից «կորոնավիրուս» բառի այսպիսի արմատական բացառումով, որպեսզի թաքցնի համավարակի մասին տեղեկատվությունը, Թուրքմենստանի կառավարությունը վտանգի է ենթարկում իր քաղաքացիներին»,- հայտարարում է «Լրագրողներ առանց սահմանի»-ն։

Պաշտոնական տվյալներով՝ Թուրքմենստանում կորանվիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։ Մարտի կեսին երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհուրդ էր տվել քաղաքացիներին պաշտպանվել հին ժողովրդական միջոցով՝ հարմալայի ծխով։