ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կարգախոսը` «Ամերիկան` առաջին տեղում», իրականություն է դարձել երկրի ժողովրդի աղետի տեսքով կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է IRNA-ն:

«Վերջին տարիներին ԱՄՆ կառավարությունը, իր իսկ խոստովանմամբ, առնվազն 9 տրիլիոն դոլար է ծախսել Մերձավոր Արեւելքի ներքին գործերին խառնվելու, իրավիճակի ապակայունացման եւ անվտանգության խաթարման վրա»,- ասել է Մուսավին: «Այս ահռելի գումարից 2 տրիլիոն դոլար ծախսվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին երեք տարիներին: Եթե այդ ծանրակշիռ ծախսերը ուղղվեին Միացյալ Նահանգների բնակչության ընչազուրկ շերտերից տասնյակ միլիոնավոր մարդիկանց, ապա այս աղետալի ժամանակներում ամերիկյան բուժանձնակազմը լաց չէր լինիլի բժշկական միջոցների, աղբի տոպրակների, բուժաշխատողների պակասից եւ մենք չէինք լսի հիվանդների հեծեծանքը բարեկեցությանը, բարգավաճմանն ու մարդու իրավունքներին հավակնող այս երկրում»,- հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Մուսավին ԱՄՆ պետքարտուղարի` Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հայտարարություններն ատելության տարածման ապացույց է անվանել:

Նա նշել է, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին, եւ «Ամերիկան` առաջին տեղում» կարգախոսն այժմ իրականություն է դարձել: