Մարտի 31-ին, ժամը 13:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Մելսիկ Ս.-ի (ծնված 1939 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին: