Հաշվի առնելով, որ երկրորդ անգամ է նիստ գումարվում, անհրաժեշտ եմ համարում «Իմ քայլը» խմբակցությոան կողմից պարզաբանումներ ներկայացել ՀՀ քաղքացիներին, թե ինչո՞ւ առաջին նիստին չապահովվեց քվորում: Այս մասին այսօր` մարտի 31-ին, երկրորդ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքով, եթե գրանցվում է 67 պատգամավոր, համարվում է, որ կա քվորում, հետեւաբար ընդամենը 34 ձայնը բավարար է լինում, որ նախագիծն ընդունվի: Սակայն, քանի որ ընդդիմությունը բոյկոտեց եւ չմասնակցեց քվեարկությանը, անհրաժեշտ էր, որ կողմ ձայների քանակը լիներ 67»,-մանրամասնեց պատգամավորը:

Նա նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավոր Արցախում դիտորդական առաքելություն է իրականացնում, բացակա անձանց մի մասը եղել է հիվանդ, մյուս մասը գտնվում է խոցելի խմբում: «Ցավոք անհրաժեշտություն է առաջացել, որ նրանցից մի քանիսը այս պահին ներկա գտնվեն»,- հավելեց նՄակունցը:

Նա նշեց, որ իրենք գտնում են, որ կարեւոր է անհրաժեշտ գործիքակազմ տրամադրել Կառավարությանը եւ Պարետատանը՝ շտապ գործողութուններ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ այսօր կայացած առաջին արտահերթ նիստում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ մերժեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը: