ԱՄՆ-ը շատ է հպարտանում այն աշխատանքով, որը կատարվել է Ղարաբաղում վերջին 20 տարիներին։ Այս մասին դեսպանության Facebook-յան էջում տեսաասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով Արցախում ականազերծման օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման մասին հարցին։

«ԱՄՆ-ը ականազերծման օգնություն էր ցուցաբերում HALO կազմակերպության հետ համագործակցությամբ։ Մենք 17 միլիոն դոլար ենք ներդրել այդ տարածաշրջանում մարդկանց անվտանգությունը ապահովելու համար»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը այդ ծրագիրը շատ հաջողված է համարում եւ այժմ դիտարկում է «գործողություններ, որոնք, իր կարծիքով, կարող են նպաստել հակամարտությունների կարգավորմանը եւ կօգնեն ապահովել շատ վաղեմի հակամարտության երկարաժամկետ խաղաղ եւ արդար լուծումը։

«Մենք կշարունակենք մեր աշխատանքը եւ կսատարենք բարեփոխումներին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Դրանք շատ կարեւոր ջանքեր են, որոնք, հուսով ենք, հաջողված կլինեն»,- հայտարարել է նա։