ՀՀ Ազգային ժողովը ընդմիջել է: «Իմ քայլի» պատգամավորները սպասում են «Բարգավաճ Հայաստանի» եւ «Լուսավոր Հայաստանի» իրենց գործընկերների ժամանմանը:

Նշենք, որ կառավարության նախաձեռնությամբ մարտի 31-ին ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում:

Նկատենք, որ խորհրդարանի օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի ընդունումը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հետագա քննարկումների համար խորհրդարանից հետ էր կանչել «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նախագիծը նախատեսում է կորոնավիրուսային վարակից մահացածների դիահերձման արգելք։ Այն հավանության էր արժանացել մարտի 30-ին առաջին ընթերցման ժամանակ։