Այն ժամանակ, երբ Նիդեռլանդների մեծ մասը կարանտինի հետ կապված դժվարություններ է կրում, մարիխուանա ծխողները երկար սպասված լուր ստացան այն մասին, որ կանաբիս վաճառող «կոֆե-շոփերը» բացվել եւ աշխատում են առաքման ռեժիմով, հաղորդում է Reuters-ը։

Երբ մարտի 15-ին Նիդեռլանդների կառավարությունը COVID-19-ի համաճարակի կանխմանն ուղղված միջոցառումներ ընդունեց, արգելվեց կանաբիս եւ հաշիշ արտադրող ձեռնակությունների, սեքս-ակումբների եւ սաունաների գործունեությունը։

Սահմանափակ գործունեությունը թույլատրվեց սեւ շուկայում թմրանյութերի վաճառքը կանխելու եւ բժշկական կանաբիսի արտադրությունն ապահովելու նպատակով։ Այնուամենայնիվ, կորոնավիրուսի հետ կապված, երբ մարդկանց հավաքվելն արգելված է, գնորդներին այլեւս թույլ չեն տալիս ծխել «կոֆե-շոփերում»։

Հանցավորության եւ առողջության համար ռիսկերի դեմ պայքարի շրջանակներում, Նիդեռլանդներում թույլատրված է կանաբիսի փոքր քանակների վաճառքը։ Ընդ որում, այստեղ կանաբիսի օգտագործման ցուցանիշները ավելի ցածր են, քան շատ այլ երկրներում։