Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս կորոնավիրուսի տարածման ֆոնին Թուրքիայի եւ Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Բաշար Ասադը կարող են հաշտվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Այսօր ռազմական գործողությունները դադարեցվել են, քանի որ նման պայմաններում դրանք անիմաստ են: Բացի այդ, Պարսից ծոցի երկրներից զանգում են Սիրիայի նախագահին՝ խնդրելով օգնել»,- նշեց նա:

Ստանիսլավ Տարասովը պարզաբանեց, որ իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե որքան կտեւի ճգնաժամն ու ինչպես կփոխվի աշխարհը, եւ որեւէ կասկած չկա, որ այն կփոխվի:

«Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամի սկզբում դադար տալու փորձեր եղան: Եվ այժմ անորոշության շրջանը կարող է ավելի երկար տեւել»,- հավելեց քաղաքագետը:  

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը համաձայնեցրել են հրադադարի ռեժիմն ու այլ միջոցներ՝ ուղղված Իդլիբում իրավիճակի կարգավորումը: Կողմերը համաձայն են շարունակել ահաբեկչության դեմ վճռական պայքարը: