Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամը կզրոյացնի տնտեսության գլոբալ աճը: Այսպիսին են S&P Global Ratings-ի կանխատեսումները:

«Ի պատասխան տնտեսական ակտիվության եւ ֆինանսական շուկաների վրա պանդեմիայի շարունակվող ազդեցությանը՝ մենք նվազեցրել ենք գլոբալ աճը մինչեւ 0,4% այս տարի, իսկ 2021 թվականին այդ ցուցանիշը կհասնի 4,9%-ի»,- գրել է S&P-ի գլխավոր տնտեսագետ Փոլ Գրյունվալդը, հաղորդում է CNBC-ը:

Մինչ պանդեմիան այդ ցուցանիշը կազմել է 3,3%:

«ԱՄՆ-ում աճը, ամենայն հավանականությամբ , 2021 թվականին կվերականգնվի՝ մինչեւ 3,2%, ինչը ենթադրում է 360 մլրդ դոլարի չափով ՀՆԱ կորուստ: ԱՇխատաշուկայում արդյունքները կտրուկ կնվազեն, եւ գործազրկության մակարդակը, հավանաբար, երկրորդ եռամսյակում կգերազանցի 10%-ը »,- գրում է Գրյունվալդը:

Զարգացող շուկաները եւս գլխավոր դեր են խաղացել կանխատեսման նվազեցման գործում: Այդ շուկաներից մեկը Հնդկաստանն է 3,5% տնտեսական աճի ակնկալվող կրճատմամբ: