Մարտի 31-ին, ժամը 14:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:04-ին: Ամբողջությամբ այրվել է տան կիսանկուղային հյուրասենյակը (30 քմ)` գույքով: