Հայաստանում կորոնավիրուսից մահացածների դիահերձում չեն կատարի: Ազգային ժողովը մարտի 31-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ է քվեարկել 69 պատգամավոր:

Ընդդիմությունը ներկա չէր նիստին:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ իրենք հաշվի են առել պատգամավորների առաջարկներն ու փոփոխություններ կատարել: «Այդ բացառությունը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ մարդու մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը եւ հավելյալ թեստավորման կարիք չկա»,- ասաց Ավանեսյանը: Կասկածների դեպքում դիահերձումը կիրականացվի: