Պատկերված անձը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում է գույք վնասելու կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել մոտակա կամ Արաբկիրի բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկությունը հայտնող անձի գաղտնւությունը երաշխավորվում է։