ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում ընդգծել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ Սիրիայում եւ Լիբիայում հրադադարի անհրաժեշտությունը։

Սպիտակ տունը հայտնել է, որ զրուցակիցները քննարկել են «վիրուսին հաղթելու եւ համաշխարհային տնտեսությանն աջակցելու» հնարավորությունները։

Կողմերը պայմանավորվել են վիրուսի տարածումը զսպելու միջազգային միջոցառումների շրջանակներում սերտ համագործակցության մասին։ Թրամփն ու Էրդողանը նաեւ քննարկել են կարեւորագույն տարածաշրջանային եւ երկկողմ հարցեր։ Երկու առաջնորդներն էլ նշել են, որ այսօր, ավելի քան երբեւէ, կարեւոր է, որպեսզի այն երկրները, որտեղ հակամարտություններ կան, հատկապես Սիրիան եւ Լիբիան, հավատարիմ մնան հրադարարի ռեժիմին եւ ձգտեն իրավիճակի կարգավորման։