ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել 2 տրիլիոն դոլարի չափով ենթակառուցվածքների մասին օրենք ընդունել:

Թրամփը կոչ է արել ընդունել բյուջետային փաթեթը, որը նախատեսված է ճանապարհների, կամուրջների եւ երկրի այլ ենթակառուցվածքների կառուցման համար, հաղորդում է Reuters-ը:

«Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի համար տոկոսադրույքները հավասար են զրոյի, ժամանակն է ընդունել ենթակառուցվածքների մասին երկար սպասված օրենքը: Այն պետք է լինի ՇԱՏ ՄԵԾ եւ ՀԱՄԱՐՁԱԿ, 2 տրիլիոն, եւ պետք է կենտրոնացած լինի բացառապես աշխատատեղերի եւ երբեմնի հզոր ենթակառուցվածքի վերականգնման համար»,- գրել է նա Twitter-ում: