Այս պահին ընտրատեղամասերում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյուքների ամփոփման նիստերը, որոշ տեղամասերում դրանց հնարավոր է հետևել օնլայն: Այս մասին հայտարարեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների աղյուսակավորումը պետք է իրականացվի մինչև ապրիլի 1-ի ժամը 14:00-ն: Դրանք պարբերաբար կներկայացվեն ԿԸՀ, որը իրականացված աղյուսակավորման արդյունքներով  մինչև ապրիլի1-ի ժամը 20:00 կամփոփի ընտրությունների նախնական արդյունքները: