Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են հայտնվել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, որում երեւում է, որ համալիրի նախասրահում տեղադրվել են մեծ թվով մահճակալներ:

NEWS.am-ին պարետատնից տեղեկացրին, որ ինչպես եւ ավելի վաղ հայտնել էին նմանատիպ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվելու մարզահամերգային համալիրում եւ տարբեր այլ վայրերում:

Լուսանկարները ֆեյսբուքյան օգտատեր Միխայիլ Յուրդ-ի ֆեյսբուքյան էջից: