Ապրիլմեկյան կատակներն ու հումորները Թաիլանդում կարող են կատակասերի համար բանտով ավարտվել, եթե դրանք վերաբերեն կորոնավիրուսին, Facebook-ի իր էջում հայտարարել է երկրի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի տեղակալ Կոսոնլավատ Ինտխուչունյոնգը։

«Ուշադրությո՛ւն։ Ապրիլի 1-ին, Հիմարի օրը, համացանցի, սոցցանցերի կամ ԶԼՄ-ների միջոցով փոխանցված կատակներն ու ստերը, որոնք կվերաբերեն կորոնավիրուսային վարակին, արտակարգ դրության պայմաններում կպատժվեն մինչեւ երկու տարվա բանտային ազատազրկմամբ եւ/կամ 40 000 թաիլանդական բատի (մոտ 1300 դոլար) տուգանքով»,- ասվում է նրա գրառման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։