Երբ որ մենք ինչ-որ հարցով չենք համաձայնվում քաղաքական մեծամասնության հետ, սկսվում են վիրավորանքները, ատելության խոսք, անտանելի պահվածք: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլ»-ի նախաձեռնած արտահերթ նիստը աղմկահարույց  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը ընդունելու վերաբերյալ:

Ըստ Մարուքյանի՝ օրենքի նախագծի քվեարկությունը տապալելուց հետո, «Իմ քայլը» նախձեռնում է արտահերթ նիստ ժամը 17:00-ին, բայց այդ մասին ԱԺ աշխատակազմի ղեկավարը զանգում և տեղեկացնում է իրենց խմբակցության քարտուղարին 17: 05-ին:  «Այսօր ամբողջ նիստի ընթացքում արդարանում էին՝ մենք ձեզ չենք գաղտնալսելու, ժողովուրդ ջան: Այս օրենքը իմաստ կունենար, երե ունենայինք մեկ, երկու, տաս հիվանդ, բայց երբ թիվը 500-ից ավելին է ընդհանրապես անիմաստ է նման իրավակարգավարումը: Երբ ավտոբուսում մարդիկ երթևեկում են իրար շատ մոտ կանգնած, գալ խորհրդարան և խոսել մարդկանց կյանքեր փրկելու մասին, կներեք, լուրջ չէ և անցնում է մանիպուլյացիայի բոլոր սահմանները»:

Մարուքյանը նաև անդրադարձավ կորոնավիրուսի տարածմանը Հայաստանում, հիշեցնելով, որ հիվանդության առաջին դեպքը գրանցվեց մարտի 1-ին, մի քանի օրից Առողջապահության համաշխարահին կազմակերպությունը հայտարարեց պանդեմիայի մասին,մինչդեռ իշխանությունները Հայաստանում քարոզարշավ էին իրականացնում:

«Սիրելի կյանքեր փրկողներ, բա այդ ոնց եղվ, որ դուք կյանքերի մասին այդպես անհանգստացող դարձաք, ու հիմա մանիպուլյացնում եք, ասում եք, այ դուք դեմ եք, ուրեմն չեք ուզում կյանքեր փրկվեն: Ոնց եղավ, որ դուք կյանք փրկող մարդիկ եք, երբ էս ա եղել ձեր վարքը»,- ասաց նա: