Այս պահի դրությամբ Արցախում մշակած քվեաթերթիկների արյդունքներով Արայիկ Հարությունյանն առաջատարն, նա ստացել է  33 000  ձայն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:

«60 հազարից ավելի քվեաթերթիկ մշակվել է, դրանցից  33 000 ձայն ստացել է  Արայիկ Հարությունյանը: Դեռ 15 000 քվեաթերթիկ պետք է մշակվի, որպեսի ընտրություններն առաջին փուլով ավարտվեն: Այս 15 000 մեզ 5 000 ձայն է պետք»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է  16 300 ձայն, երրորդ տեղում  Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 ձայն»,- ասաց նա: