Մարտի 31-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում դեռևս չճշտված տեղեկություններով՝ 2-ից 3 հոգի ապօրինի մուտք են գործել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան փողոցի տներից մեկի բակ, որտեղ առաջին հարկի պատուհանից մուտք են գործել տուն, փորձել թալանել տունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տան տերերը՝ 56-ամյա Ա. Բ.-ն, նրա որդիները՝ 40-ամյա Է. Բ.-ն, և 30-ամյա Ս. Բ.-ն, դիմադրութուն են ցույց տվել, և չարագործներն իրենց սև գործն ավարտին չհասցրած դիմել են փախուստի: Այնուամենայնիվ, նրանք հասցրել են տալից գումար հափշտակել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: