Ճապոնական ավտոարտադրող Subaru-ն հայտարարել է նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Ճապոնիայում իր բոլոր ձեռնարկություններում արտադրության դադարեցման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական հանրային հեռուստատեսությունը:

Ըստ տեղեկությունների՝ աշխատանքը դադարեցվելու է ապրիլի 11-ից մայիսի 1-ը:

Ավելի վաղ Nissan ավտոկոնցեռնը որոշում էր ընդունել մարտի 31-ից ժամանակավորապես փակել Ճապոնիայի արեւմուտքում Ֆուկուոկա պրեֆեկտուրայում գտնվող իր գործարանի արտադրական գիծը՝ կապված այնտեղ նոր կորոնավիրուսով աշխատակիցների վարակման հետ:

Ճապոնիայում այս պահին գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,9 հազար դեպք, որոնցից մոտ 700-ը բաժին է ընկնում Diamond Princess զբոսաշրջային նավի ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին: Ամենամեծ թվով վարակվածները (521) Տոկիոյի բնակիչների շրջանում են: Երկրում գրանցվել է մահվան 77 դեպք: