ՍՇՎՎ-ի նշաններով 65-ից բարձր բոլոր ռուսաստանցիները կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտություն կանցնեն: «Կորոնավիրուսի տարածումը կանխելու լրացուցիչ միջոցների մասին» հրամանագիրը ստորագրել է http://publication.pravo.gov.ru/Document/View/0001202004010005?index=1&rangeSize=1 Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան, հայտնում է Gazeta-ն:

Պոպովան մարզպետներին հանձնարարել է հետեւել, որպեսզի 65-ից բարձր տարիքի ռուսները, ովքեր դիմել են բժշկական օգնության շնչառական հիվանդության ախտանիշներով, COVID-19-ի հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտություն անցնեն:

Պարտադիր կերպով հետազոտություն կանցնեն նաեւ ՍՇՎՎ-ի ախտանիշներով ՌԴ վերադարձած քաղաքացիները, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ: Բացի այդ, Պոպովան կարգադրել է լաբորատոր անալիզի ենթարկել կատարել բոլոր նրանց, ովքեր գտնվում են Դաշնային քրեակատարողական ծառայության հաստատություններում գտնվողներին եւ աշխատակազմին, եթե նրանց մոտ ՍՇՎՎ-ի ախտանիշներ կան:

Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, այսինքն` ապրիլի 1-ից:

Վերջին տվյալներով` Ռուսաստանում վիրուսով վարակվել է ավելի քան 2.3 հազար մարդ, ընդ որում, առողջացել է 121 մարդ, 23 մարդ մահացել է: