Վրաստանի իշխանությունները կօգնեն բնակիչներին կոմունալ վճարումներ կատարելու հարցում: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Կալաձեի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում է ամբողջ Վրաստանը, եւ օգնության փաթեթն արդեն քննարկվում է միջգերատեսչական խորհրդի նիստերի ժամանակ:

«Իհարկե, օգնություն կլինի: Վարչապետն այդ առնչությամբ մոտ օրերս հայտարարություն կանի: Սակայն ոչ միայն Թբիլիսին, այլ նաեւ ամբողջ Վրաստանն է պայքարում կորոնավիրուսի դեմ»,- ասել է նա Rustavi 2-ի եթերում:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը հարված է հասցրել երկրի տնտեսությանը, ինչը ապագայում կարող է հանգեցնել աշխատատեղերի կորստին: Կառավարությունը, նրա խոսքով, կանի հնարավոր ամեն ինչ՝ երկրի բնակչությանը պաշտպանելու համար: