«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների որոշ խմբերի համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այդ մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Մասնավորապես, առաջարկվում է, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 100 դրամ սակագինը դարձնել 135.9 դրամ: Սա ենթադրում է 36 տոկոսով բարձրացում:

Փոխարենը ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը առաջարկվում է նվազեցնել եւ դարձնել 135,9 դրամ: