Աֆղանստանի հարավում ճամփեզրին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել. զոհերից վեցը երեխաներ են, հայտնում է Associated Press-ը: 

Տեղական ոստիկանության մամուլի քարտուղարը հայտնել է, որ զոհերը մի ընտանիքի անդամներ էին: Նրանք դուրս էին եկել երկրի հարավային շրջանից եւ գնում էին դեպի Գրեշկա, երբ նրանց ավտոմեքենան պայթել է: Ընտանիքի եւս 2 անդամ վիրավորվել է:

Ներկայումս պայթյունի պատասխանատվությունը դեռեւս չի ստանձնել ոչ մի արմատական կազմակերպություն, սակայն «Թալիբանի» եւ ԻՊ զինյալները երկրի այս շրջանում բավականին հաճախ են ակտիվ գործողություններ նախաձեռնում: