Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 76 դեպք: Այս մասին հայտնում է LA Times-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի Աողջապահության դեպարտամենտի հրապարակած զեկույցը: 

Աղբյուրի համաձայն՝ Լոս Անջելեսում գրանցվել է կորոնավիրուսի 1,386 դեպք, իսկ Լոնգ Բիչում՝ 115: Շրջանում ընդհանուր գրանցվել է հիվանդության 3, 011 դեպք, իսկ մահվան դեպքերի թիվը հասել է 54-ի:

Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի խոսքով՝ հարկավոր է ավելի լավ աշխատել, որ ինֆեկցիայի տարածումը կասեցվի:

Դեպքերի աճը մասամբ կապված է ամերիկահայ եւ իրանահայ բնակչության մեծ թվով, որոնք սովոր են միմյանց ողջունել  գրկախառնվելով եւ համբուրվելով, նշել է քաղաքապետը: