Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահմեդականներին խնդրել են հետաձգել ուխտագնացությունը դեպի Մեքքա` կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է BBC News-ը:

Հաջի նախարար Մոհամմադ Բանտենը հայտարարել է, որ թագավորությունն անհանգստացած է ուխտավորների անվտանգությամբ եւ հավատացյալներին հորդորել է սպասել մինչեւ համաճարակի ավարտը:

Ակնկալվում էր, որ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին մոտ 2 միլիոն մահմեդական ուխտավոր կայցելի Մեքքա եւ Մեդինա: Սակայն նրանց արգելվել է ուխտագնացություն կատարել Մեքքա, Մեդինա եւ Էր-Ռիադ:

Վերջին տվյալների համաձայն` Սաուդյան Արաբիայում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1563 դեպք, մահացել է 10 հիվանդ: