Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին Իրաքում ամերիկյան ներկայության մասին հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է Tasnim-ը:

«Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ միջազգային հանրությունը նշում են լարվածության նվազեցման կարեւորությունը կորոնավիրուսի բռնկման պայմաններում, ԱՄՆ-ի քայլերը հակասում են Իրաքի կառավարության, խորհրդարանի եւ ժողովրդի պաշտոնական կամքին»,- ասել է Մուսավին:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը ԱՄՆ զինված ուժերին կոչ է արել հարգանք դրսեւորել Իրանի կառավարության եւ ժողովրդի նկատմամբ, լքել երկիրն ու դադարեցնել տարածաշրջանում լարվածություն ստեղծելը: