Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348 մարդ, իսկ քվեարկության մասնակիցների՝  76 728: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Առաջին հայացքից կարող է անհամապատասխանություն թված թվերի մեջ, սակայն, այդ թվերը ձևավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում, երբ նախապես հայտարարված թվի և արդեն տեղամասային կենտրոններից ստացված թվերի միջև կարող են որոշակի տարբերություններ նկատվել: Ամեն ինչ ընտրական օրենսդրության շրջանակներում է: Սա նշանակում է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է նշվածս թվի 73,5 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625, այսինքն քվեարկության մասնակիցների 3, 5տոկոսը:  Ունենք կողմ քվեարկած քվեաթերթիկների հետևյալ պատկերը: Արցախի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 +1 տոկոսը:Պետք է անցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 14-ին»,- ասաց նա:

Յյուքանչյուր թեկնածուին կողմ են քվեարկել այսպես.

Բալայան Քրիստին - 202 ընտրող կամ 0,3 տոկոսը

Բալասանյան Վիտալի- 10755 ընտրող կամ  14 ,7 տոկոսը

Ամիրյան Սերգեյ – 106 ընտրող կամ 0,2 տոկոսը

Բաբայան Դավիթ-  587 ընտրող կամ  0,8 տոկոսը

Լալայան Բելլա- 162 ընտրող կամ  0,2 տոկոսը

Հարությունյան Արայիկ- 36 076 ընտրող կամ  49, 26 տոկոսը

Խանումյան Հայկ – 962 ընտրող կամ 1,3 տոկոսը

Իշխանյան Դավիթ- 1873 ընտրող կամ 2,56  տոկոսը

Բադասյան Վահան-  743 ընտրող կամ 1 տոկոսը

Մայլյան Մասիս – 19 360 ընտրող կամ 26,4  տոկոսը

Ղուլյան Աշոտ- 1683 ընտրող կամ 2,3 տոկոսը

Իսրայելյան Ռուսլան – 368 ընտրող կամ 0,5 տոկոսը

Դադայան Աշոտ - 198 ընտրող կամ 0,3  տոկոսը

Պողոսյան Մելսիկ-  141 ընտրող կամ 0,2 տոկոսը: