Սննդամթերքի, ծխախոտի, դեղերի կամ ալկոհոլի մանրածախ առեւտրի կետերը չեն կարող մասնակցել Կառավարության աջակցության ծրագրերին, նույնիսկ եթե նրանց տարեկան շրջանառությունը 24 մլն դրամից քիչ է: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Նրա պարզաբանմամբ՝ տնտեսվարողների աջակցության 8-րդ փաթեթը նախատեսված է հյուրանոցային բիզնեսի, հանրային սնունդի կետերի, տուրիզմի, վարսահարդարման սրահների, գեղեցկության սրահների եւ մանրածախ առեւտրի որոշ տեսակների համար: «Բայց ներկայումս մենք ուսումնասիրում ենք միկրոբիզնեսի համար լրացուցիչ միջոցառումներ ներդնելու հնարավորությունները, որոնց շրջանառությունը տարեկան 24 մլն դրամից քիչ է»,- հավելեց փոխնախարարը: