Իսպանիայում հայտարարված կարանտինի ժամանակահատվածում կտրուկ աճել է գենդերային բռնության զոհերի համար նախատեսված թեժ գծին ուղղված ահազանգերի քանակը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով կառավարության տվյալները:

Կարանտինի առաջին երկու շաբաթվա ընթացքում ստացված ահազանգերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.4 տոկոսով:
Ընդ որում, նույն թեժ գծի առցանց խորհրդատվությունների քանակն աճել է 270 տոկոսով:

Իսպանական կառավարությունը, որը մտահոգված է կարանտինային ժամանակահատվածում կանանց նկատմամբ բռնության աճի ալիքով, նոր արշավ է նախաձեռնել` դժբախտության մեջ հայտնված կանանց կոչ անելով զանգահարել 016 թեժ գիծ:

Իսպանիայում ներկայումս խսիտ միջոցներ են նախաձեռնվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. երկրի բնակիչները կարող են դուրս գալ տնից միայն մթերային խանութներ, դեղատներ այցելելու համար եւ հազվադեպ դեպքերում` աշխատավայր գնալու:

Իսպանիան կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ամենից շատ տուժած երկրների շարքում է: Չորեքշաբթի երկրում գրանցված տվյալների համաձայն` նոր տեսակի կորոնավիրուսից 9.053 մարդ է մահացել: