Թալշցի օգտատերերը սոցցանցերում ակտիվորեն քննարկում են Ադրբեջանի թալիշաբնակ քաղաքներում՝ Լենկորանում, Ջալիլաբադում եւ Մասալիում նկատված ավտոբուսների շարասյունները, որոնք Թուրքիայից տեղափոխում են կորոնավիրուսով վարակվածներին, հաղորդում է infoteka24.ru-ն:

Տեսագրությունը խուճապ է առաջացրել:

Թալիշցի բլոգեր, լրագրող Զաբիլ Մագերամովը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ հարց ուղղելով, թե ինչու Ադրբեջանի քաղաքացիները չեն տարհանվել Բաքվի, Գյանջայի կամ Նախիջեւանի օդանավակայաններից:

Ադրբեջանակն MeydanTV գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայից տարհանված քաղաքացիներին կտեղափոխեն տեղի հիվանդանոցներ:

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով սկսել հարձակումը ընդդիմության վրա: Այդ  գործողությունները քննադատել են եվրոպական կառույցները: