Այս շաբաթ Աֆղանստանն ազատ կարձակի 100 բանտարկված թալիբների, հաղորդում է Reuters-ը:

Դա որոշիչ նշանակություն ունի ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ կնքված խաղաղ համաձայնության հաջողության համար:

3 մարդուց բաղկացած թալիբների խումբը ժամանել է Քաբուլ, որպեսզի սկսի բանտարկյալների փոխանակման պրոցեսը, եւ հանդիպել է Աֆղանստանի պաշտոնական անձանց հետ՝ չնայած կորոնավիրուսի տարածման կանխարգելման համազգային միջոցառումներին:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, մոտ ժամանակներս ազատ կարձակվի մոտ 100 ուժային: Նրա խոսքով՝ այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները՝ կապված ազատ արձակվածներին բուժզննություն տրամադրելու հետ: