Ադրբեջանում կորոնավիրուսով է վարակվել եւս 61 մարդ: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այս մասին նշված է կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր 359 մարդ, 26-ն առողջացել է, 5-ը մահացել, 328-ը բուժումը շարունակում է հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Նրանցից 7-ի վիճակը ծանր է, 17 մարդ միջին ծանր վիճակում է, մնացյալի վիճակը գնահատվում է կայուն: